Saturday, January 21, 2012

Թելերի Ամրացումը Մակրամեում

Ելնելով այս ֆունկցիայից, թելերը բաժանվում են երկու մասի` հիմնական և աշխատանքային: Հիմնական թելերը նախշի ստեղծմանը չեն մասնակցում, բացի գոտիներից: Պատի դեկորատիվ զարդերի մեջ հիմնական թելը կարելի է փոխարինել: Հիմնական թելը գնդասեղներով ամրացնում են լցոնված հիմքին կամ կապումեն:

Թելը կարելի է ամրացնել հիմքին երեք եղանակով. ցանկացած դեպքում այն ծալում են երկու հավասար մասերի, կամ մի ծայրը մյուսից երկար են անում` կախված հանգույցի ձևից: Այդ երեք եղանակներն են.
1. Առաջացած օղակը դնում են հիմքի վրա, օղակը թեքում են հիմքի թելի ետևը և թելի երկու ծայրերը անցկացնում են օղակի միջով:
2. Տվյալ դեպքում օղակը տեղավորում են հիմնական թելի տակ, օղակը թեքում են հիմքի թելի վրա և երկու թելերի ծայրերը անցկացնում են օղակի միջով:
3. Որպեսզի հիմքը չերևա, սկզբում թելն ամրացնում են 2-րդ եղանակով: Հետո երկու ծայրերը ևս մեկ անգամ ամրացնում, ամեն մեկը իր կողմի վրա: