Monday, January 23, 2012

Ինչպես Գործել Գեղեցիկ Ծաղիկ Մակրամե Թելերով


Ողջույն սիրելի ընթերցողներ: Այսօր ես ցույց կտամ, թե ինչպես գործել գեղեցիկ ծաղիկ մակրամե թելերով: Ցանկության դեպքում բոլորը կարող են գործել, քանի որ այն գործելը շատ հեշտ է և արագ:

Վերցնում ենք չորս հատ թել երկու մետրանոց, երեք հատը կենտրոնից ծալած վիճակում երրորդ ձևով գծում ենք չորրորդ թելի մեջտեղի մասում: Հիմքի չորրորդ թելի աջ կողմինը թեքում ենք դեպի ձախ, զուգահեռ առաջին բրիդային, և բոլոր թելերը գործում ենք նրա վրա` աջից դեպի ձախ, և վերջում, չորրորդ թելի ձախը նույնպես գործում ենք նրա վրա` նախորոք երկուսն էլ լավ ձգելով և հավասարեցնելով: Աջից մեկը թողնում ենք երկրորդի վրա, գործում ենք բոլորը բրիդայով:
Հաջորդ շարքում նույնպես մեկը թողնում ենք, մյուսները գործում: Վերջում, երբ մնում է չորս թել, նույն հիմքի թելը թեքում ենք դեպի աջ և չորս հատ թելը գործում ենք նրա վրա: Հաջորդ շարքերում ամեն անգամ վերցնում ենք բաց թողնված թելերը:
Երբ լրանում է հինգ հատ բրիդան, թերթիկի վերևում, նորից հիմքի թելը գործում ենք վրան: Այսպես հինգ թերթիկ ենք գործում, ամրացնում ենք առաջին, երրորդ և վերջին թելերը, սկզբի և վերջի թերթիկները: Այնուհետև շրջում ենք ծաղիկի թարս կողմը և դրսից դեպի կենտրոն գործում ենք <<Մաքուր եզր>>: Վերջում մի խուրձ թելերից մեծ քարկապ ենք անում, անցկացնում ծաղիկի կենտրոնով, իսկ թելերի ծայրերը` ծաղիկի ետևի մասում:
Արդյունքում ստանում ենք շատ գեղեցիկ ծաղիկ, հաշված րոպեների ընթացքում: