Պատմություն


Մակրամեն դա ձեռագործի տեսակ է, որի հիմքը հանդիսանում է հանգույցը: Եվրոպայում առաջին անգամ այդ բառը օգտագործել են 19-րդ դարում <<հանգուցային գործվածք>> նշանակությամբ: Ավելի հին է <<Միգրամա>> արաբերեն բառը, որը նշանակում է <<թաշկինակ>> կամ <<շալ>>, և թուրքերեն <<մաքրամա>> բառը, որը նշանակում է <<գեղեցիկ թաշկինակ>> կամ <<ծոփքերով շալ>>:

Դեկորատիվ գործվածքի արվեստի հիմքը պետք է փնտրել Հին Չինաստանում և Ճապոնիայում, բայց եգիպտական դամբարաններում գտնվել են հանգուցային հյուսվածքի օրինակներ, որոնք 4000 տարվա վաղեմություն ունեն: Ինկերի հին մշակույթում գոյություն ուներ հանգուցային տեխնիկային օգտագործման ձևերը: Գտնվել են Չինաստանում և Հյուսիսային Ամերիկայում հնդկացիների մոտ:  Մինչև հիմա պահպանվել է այն ասացվածքը.- <<որ չմոռանաս, կապիր հանգույցը մտքում>>:
13-րդ դարում հանգուցային տեխնիկան արևելքի երկրներից, Իսպանիայով ներթափանցեց Եվրոպա: Այդ գործընթացին ակտիվ մասնակցեցին նավաստիները` իրենց հանգույցների կապման գիտելիքները օգտագործելով առարկաների ստեղծման համար: Հյուսվածքը` որպես դեկորատիվ արվեստ, սկսում է զարգանալ 15-րդ դարում, Իտալիայում, իսկ Արևմտյան Եվրոպայում հատուկ ժողովրդականության է հասնում 18-րդ դարում: Մակրամեի <<Ոսկե դար>> է հանդիսանում <<Վիկտորիանական դարաշրջանը>> Անգլիայում: Հատկապես տարածված էր այս տեխնիկայի օգտագործումը Ինտերիերի բաղկացուցիչ մասերի ստեղծման համար. Սեղանի ծածկոցներ, անկողնու ծածկոցներ, աբաժուրներ և այլն:
Այժմ դրանց են միանում նոր իրեր. գոտիներ, պայուսակներ, դրամապանակներ, ակնոցակալներ, շալեր, փողկապեր, դեկորատիվ իրեր, մանժետներ, նաև հյուսված ափսեներ` հացի համար: