Մակրամե


 Ժամանակակից ինտերիերում լավ են նայվում հյուսված գորգեր, կախովի զարդեր` պատերը գեղեցկացնելու համար: հանգուցային հյուսվածքները տալիս են մեծ հնարավորություններ Ձեր ստեղծագործական ընդունակություններն ի հայտ գալուն: Հիմնական հանգույցների միջոցով կարելի է ստեղծել նոր կոմպոզիցիոն համադրություններ, և օգտագործել նոր տիպի առարկաներ ստեղծելու: Հյուսվածքը հաճելի, հանգիստ և օգտակար զբաղմունք է:


Մակրամեի տեխնիկան օգտագործում են տարբեր առարկաների ստեղծման համար, որից ելնելով ընտրում են համապատասխան նյութերը. օձիքները, մանժետները և այլ բարակ հյուսվածքները հյուսում են բարակ մետաքսի, կապրոնի, բամբակյա թելերով:

Ավելի հաստ բամբակյա, վուշի և սինթետիկ թելերից գործում են պայուսակներ, գոտիներ, զամբյուղներ և այլն: Պատի դեկորատիվ զարդեր, գորգեր հյուսում են տարբեր հաստության ժգուտներով: